Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարզվում է` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարզ հարցերը երրորդ ընթերցումից են հասկանում կամ ... չեն հասկանում

Պարզվում է` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարզ հարցերը երրորդ ընթերցումից են հասկանում կամ ... չեն հասկանում
14.02.2025 | 12:50

ՈՒրեմն, Երևանի քաղաքապետարանին ՊԱՐԶԱԳՈՒՅՆ հարցում եմ ուղարկել: Հարցրել եմ, թե որքան է իմ բնակարանի տարեկան գույքահարկը և ինչպես է այն գոյացել:

Առավոտից քաղաքապետարանի աշխատակիցներից հեռախոսազանգեր եմ ստանում: Սկզբից մի կին զանգահարեց: Ավետեց, որ ես գույքահարկը չեմ վճարում: Ասացի գիտեմ և հենց դրա համար էլ հարցում եմ գրել, որպեսզի պարզեմ բնակարանիս գույքահարկի չափն ու գնագոյացումը: Քաղաքապետարանի կինը հետաքրքրվեց, թե այդ ամենն ինչիս է պետք (?):

Պատասխանեցի:

Որոշ ժամանակ անց, նույն խնդրով (?) զանգահարեց քաղաքապետարանի Անդրանիկը: Ասաց, որ իրենք «պետք է պարզեն, թե ես ինչ եմ ուզում, որպեսզի պատասխանեն» (?): Պատասխանեցի:

Փաստորեն, ստացվում է, որ իմ հարցումն ինչ-որ մեկը կարդացել է, չի հասկացել և «քաղաքապետարանի կնոջը» հանձնարարել է, որ վերջինս զանգահարի ինձ և «հասկանա»: Քաղաքապետարանի կինն, ամենայն հավանականությամբ, չի հասկացել և «չհասկացվածությունը» վերահասցեագրել է քաղաքապետարանի Անդրանիկին: Եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքապետարանի Անդրանիկն արագ ըմբռնող է, ապա կստացվի, որ Երևանի քաղաքապետարանը ՊԱՐԶԱԳՈՒՅՆ հարցերն ընկալում է «երրորդ ընթերցումից»:

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու ավտոբուսներում վալիդատորները չեն աշխատում: Ախր, դրանց աշխատեցնելու համար նույնիսկ «երրորդ ընթերցումը» չի օգնի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3776

Մեկնաբանություններ